Երևան`   +12 °C
Այսօր`   Երկուշաբթի, 12 հոկտեմբերի, 2026 թ.

ՊՆ-ն հրապարակել է զոհված զինծառայողի անունը

999
Երկուշաբթի, 07 մարտի, 2022 թ., 14:36
ՊՆ-ն հրապարակել է զոհված զինծառայողի անունը

Մարտի 7-ին՝ ժամը 12։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները նշանառու կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ երկու զինծառայող։ Նրանցից մեկը, ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Հրաչ Արամի Մանասարյանը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, մահացել է։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Վիրավորում ստացած մյուս զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։