Ուկրաինական դատարանը հեռակա կալանավորել է Օլեգ Գազմանովին
![]() Ուկրաինայի դատարանը հեռակա կարգով կալանավորել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Օլեգ Գազմանովին, որը կասկածվում է ուկրաինական պետության տարածքային ամբողջականության դեմ ոտնձգության մեջ, շաբաթ օրը հայտարարել է Ուկրաինայի գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովան։ «Օլեգ Միխայլովիչ Գազմանով, ես այստեղ եմ նորություններով: Ոչ մի անձնական բան: Ամեն մեկն իր գործն ունի, ինչպես ասում են: Ես ուզում եմ պաշտոնապես տեղեկացնել ձեզ, որպես ուկրաինացի դատախազ, որ ուկրաինական դատարանը համաձայնել է ուկրաինացի դատախազների միջնորդությանը և թույլ է տվել, որ նրանք ձեզ ձերբակալեն, որ հասցնեն Ուկրաինայի տարածք՝ խափանման միջոց ընտրելու համար»,- գրել է Վենեդիկտովան։ Նա նշել է, որ ուկրաինական կողմը նախաձեռնել է Գազմանովի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու ընթացակարգը: Նախօրեին Վենեդիկտովան ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Ուկրաինայի դատարանը հեռակա կալանավորել է կինոռեժիսոր Նիկիտա Միխալկովին՝ երկրի «տարածքային ամբողջականության ոտնձգության» կասկածանքով։ |

«Իրավապահ մարմիններից պահանջում ենք անհապաղ վերադառնալ օրինականության դաշտ»․ ՀՅԴ ԳՄ
100Երեկ, 13:06
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
97Երեկ, 11:36
Թերլիցքավորման համար «ԿԱՐՍ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը տուգանվել է
114Երեկ, 11:12
Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ (տեսանյութ)
13721.07.2026, 16:12
Կամո Արեյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար
13621.07.2026, 15:36
Դավիթ Ղազինյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
15721.07.2026, 14:30
