Երևան`   +12 °C
Այսօր`   Երկուշաբթի, 12 հոկտեմբերի, 2026 թ.

Մակրոնը բանակցություններ է վարել Պուտինի հետ

1231
Երկուշաբթի, 28 փետրվարի, 2022 թ., 19:42
Մակրոնը բանակցություններ է վարել Պուտինի հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթի օրը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ կրկնելով Ուկրաինայում հրադադարի պահանջը, հայտնում է Ելիսեյան պալատը։
«Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթի օրը զրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հանրապետության նախագահը կրկնել է միջազգային հանրության պահանջը՝ դադարեցնել Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի դեմ և հաստատել է անհապաղ զինադադարի անհրաժեշտությունը»,- ասվում է Ելիսեյան պալատի հաղորդագրության մեջ։