Ռուս-ուկրաինական բանակցությունների վայրը փոխվել է
![]() Ուկրաինական պատվիրակությունը Ռուսաստանի հետ առանց նախապայմանների սկզբունքով կհանդիպի Բելառուսի հետ սահմանին՝ Պրիպյատ գետի տարածքում։ Այս մասին հայտնում է Пул Первого թելեգրամ-ալիքը։ «Ալեքսանդր Լուկաշենկոն զանգահարել է Վլադիմիր Զելենսկիին։ Քաղաքական գործիչները պայմանավորվել են, որ ուկրաինական պատվիրակությունն առանց նախապայմանների կհանդիպի ռուսական պատվիրակության հետ ուկրաինա-բելառուսական սահմանին՝ Պրիպյատ գետի մոտ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ինչպես հաղորդվում է, Լուկաշենկոն պատասխանատվություն է ստանձնել, որ ճանապարհորդության, բանակցությունների և վերադարձի ընթացքում բոլոր ինքնաթիռները, ուղղաթիռները և հրթիռները, որոնք տեղակայված են Բելառուսի Հանրապետության տարածքում, օդ չեն բարձրանա։ Հանդիպման վայրի մասին տեղեկությունը հաստատել են նաև Զելենսկու գրասենյակից։ |

Սամվել Մկրտչյանը նշանակվել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
17420.11.2026, 16:48
«Բացահայտվել են աննախադեպ քանակի ծխախոտային արտադրանքի անօրինական տեղափոխման դեպքեր»․ ՊԵԿ (տեսանյութ)
16520.11.2026, 15:30
ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել
18217.11.2026, 12:00
«Թափառող շների՝ մարդկանց, այդ թվում՝ երեխաների վրա պարբերաբար հարձակումների խնդիրն ավելի է սրվել»․ ՄԻՊ
16017.11.2026, 10:24
Արարատ Միրզոյանը ԵՄ-ում ներկայացրել է «ԹՐԻՓՓ»-ի իրականացման ուղղությամբ Հայաստանի քայլերը
20116.11.2026, 19:24
Արգամ Աբրահամյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին
19816.11.2026, 16:54
