«Կենդանիները սատկել են սովից ու ցրտից. Արևիկ, ինչի՞ ես եկել կենդանաբանական այգի». Մանուկ Մանուկյան
![]() «Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանություն» հիմնադրամի հիմնադիր Մանուկ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հա ասում եմ չանդրադառնամ, բայց տեսեք՝ նորից Երևանի կենդանաբանական այգում կենդանիներ են սատկել։ Նկարներն ինձ ծանոթներս ուղարկելով հույս ունեն, որ էս սպանդին վերջ կդրվի։ Էս ի՞նչ բան է, այ մարդիկ, մենք ասում ենք՝ ոչ մասնագետները, պատահական մարդիկ, ովքեր կապ չունեն կենդանաբանության հետ, այգու ղեկին կառչած՝ նպաստում են օր օրի վարի գնալուն։ Մի հարց ունեմ, Արևիկ Մկրտչյանին, ով նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանի վստահված անձն է, ո՞ր սիրուն աչքերի համար եք դրել տնօրենի ժ/պ: Կենդանաբա՞ն է, ոչ, տնտեսագե՞տ է, ոչ։ Բա ինչի՞ համար։ Տրամաբանությունը ո՞րն է։ Ախր դուք խիղճ ունե՞ք, քաղաքապետարան։ Արևիկը ստատուսը ստատուսի հետևից գրում է. սրանք չեն արեն, նա չեն արել, էն չկա, դա չկա և այլն։ Մի բողչա մեղավոր ու միակ սուրբն ինքը, ով եկավ չեկավ, նորից կենդանիները սատկեցին։ Ես նայում ու տեսնում եմ, էս կենդանիները սատկել են սովից ու ցրտից։ Մնացածը լոլոներ են։ Արևիկ, բացատրի ինչի՞ ես եկել այգի, շահդ ո՞րն է։ Ախր սկի կենդանի, սկի մի կատու չես սիրում։ Ինչ ասեմ մասնագետներին էլ ժամանակին հեռացրեցին, որ ինչ ուզեն անեն արդյունքները տեսնում ենք արդեն»: |

«Ուղղակիորեն լեգիտիմացվում է ադրբեջանական զինված ուժերի ներթափանցումը և 3000 հա տարածքի զավթումը». բաց նամակ (լուսանկար)
52116.06.2026, 23:39
Սևանա լիճը բարձրանում է ռեկորդային տեմպերով
25515.06.2026, 20:18
«Նորմալ երկրում մարդկանց արդեն տարհանած կլինեին». Արեն Ափիկյան (տեսանյութ)
15115.06.2026, 13:00
«Ծանր մետաղներով հարուստ հոսքաջրերը հոսում են Կապանի փողոցներով»․ Մարիամ Սուխուդյան (տեսանյութ)
16815.06.2026, 12:48
Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով
24214.06.2026, 19:24
«Սմավերդի լիճ» կոչվող ջրամբարում ձկների զանգվածային անկում է գրանցվել (տեսանյութ)
22912.06.2026, 01:48
