Երևան`   +33 °C
Այսօր`   Հինգշաբթի, 23 հուլիսի, 2026 թ.

Թուրքմենստանի նախագահի որդին իր թեկնածությունն է ներկայացրել նախագահական ընտրություններին

1562
Երկուշաբթի, 14 փետրվարի, 2022 թ., 19:00
Թուրքմենստանի նախագահի որդին իր թեկնածությունն է ներկայացրել նախագահական ընտրություններին

Թուրքմենստանի նախագահի որդին՝ Սերդար Բերդիմուհամեդովը, մարտի 12-ին կայանալիք ընտրություններում կլինի հանրապետության ղեկավարի թեկնածու։

Հիշեցնենք, որ Թուրքմենստանի ներկայիս նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հանձնարարել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին անցկացնել հանրապետության ղեկավարի արտահերթ ընտրություններ։

Ավելի վաղ նա ասել էր, որ Թուրքմենստանի «պետական ​​կառավարման ճանապարհը զարգացման նոր փուլում պետք է տրվի երիտասարդ առաջնորդներին», և խոստացել է իր «կյանքի և քաղաքական մեծ փորձն» ուղղել այդ ուղղությամբ։