Երևան`   +33 °C
Այսօր`   Հինգշաբթի, 23 հուլիսի, 2026 թ.

Էրդողանը կայցելի Ադրբեջան

1052
Երկուշաբթի, 07 փետրվարի, 2022 թ., 18:30
Էրդողանը կայցելի Ադրբեջան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսին կայցելի Ադրբեջան։ Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ–ները, այդ մասին հայտնել է Թուրքիայի գիտական և տեխնոլոգիական հետազոտությունների խորհրդի նախագահ, պրոֆեսոր Հասան Մանդալին:
Էրդողանը կմասնակցի Բաքվում կայանալիք TEKNOFEST աերոտիեզերական տեխնիկայի և տեխնոլոգիաների փառատոնի բացմանը: Միջոցառումն անցկացվելու է մայիսի 26-29-ը։
Հիշեցնենք, որ Էրդողանը վերջին անգամ Ադրբեջան էր այցելել 2021 թվականի հոկտեմբերի 26-ին, իսկ մինչ այդ՝ հունիսի 15-ին, ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի ուղեկցությամբ այցելել էր Վարանդա (Ֆիզուլի), ապա նաև Շուշի, որտեղ երկկողմ համաձայնագիր էր ստորագրվել։