Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով կա 1 զոհ, 3 վիրավոր
962
Ուրբաթ, 28 հունվարի, 2022 թ., 15:06
Հունվարի 28-ին, ժամը 11:22-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է․ կան արգելափակված քաղաքացիներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 49-րդ կմ-ին «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ավտոմեքենայից դուրս բերել վարորդի դին և երեք տուժածի, այնուհետև մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացվել են Հրազդանի ԲԿ, որտեղ երկու տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր, իսկ մյուսինը՝ բավարար: |
Հրդեհի զոհ դարձած մանկահասակ քույրերը միայն շաբաթ-կիրակի օրերին էին ծնողների հետ լինում. մանրամասներ (լուսանկար)
119Երեկ, 18:24Գյումրիում հրդեհից հետո հայտնաբերվել են 3 և 5 տարեկան երեխաների մարմինները
114Երեկ, 10:30Աշտարակում փոսի մեջ դի է հայտնաբերվել
106Երեկ, 10:18Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ տներ ու փողոցներ են հեղեղվել
104Երեկ, 10:06Երևանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով կա զոհ
138Երեկ, 00:06Թունավոր ծուխ Բեռլինում՝ գործարանում բռնկված հրդեհից հետո (լուսանկար, տեսանյութ)
30603.05.2024, 16:24