Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 04 մայիսի, 2024 թ.

Լավրովը՝ պատերազմի հավանականության մասին

762
Ուրբաթ, 28 հունվարի, 2022 թ., 14:24
Լավրովը՝ պատերազմի հավանականության մասին

Եթե դա կախված է Ռուսաստանից, ապա պատերազմ չի լինի, այս մասին ռադիոկայանների լրագրողների հետ հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Մենք պատերազմներ չենք ուզում, բայցև թույլ չենք տա կոպտորեն տրորել, անտեսել մեր շահերը»,- հավելել է նա: Լավրովը նշել է, որ ՌԴ դեմ պատժամիջոցների վերաբերյալ ԱՄՆ սպառնալիքները և դրանց հնարավոր կիրառումը հավասարազոր կլինի հարաբերությունների խզման, և Վաշինգթոնը դա հասկանում է։