Տավուշում իմ սարքած դիրքերն են քանդում, շատ մեծ ցավ եմ ապրում. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի զրուցակիցն է նախկին փոխոստիկանապետ, երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Լևոն Երանոսյանը։ - Այս օրերին տեսնում ենք, թե ինչպես են Տավուշում ոստիկաններն աննախադեպ ուժ կիրառում՝ դաժանաբար բերման ենթարկելով ճամփա փակած ցուցարարներին, վիրավորելով հոգևոր հորը։ Հետաքրքիր է՝ ինչո՞ւ են ոստիկաններն ուժ գործադրում՝ հրաման են ստանում ուղիղ իրենց վերադասի՞ց, թե՞ դա սեփական նախաձեռնությամբ է։ - Այո, ուրեմն նման հրահանգ են ստանում և անում են։ Հրահանգը ստանում է նախ իրենց ղեկավարը, որը փոխանցում է իր ստորադասներին։ Խնդիրն այսպես է դրվում։ - Դուք 10 տարի եղել եք նաև 3-րդ բանակային կորպուսի հրամանատարը, որը Տավուշի համար է պատասխանատու։ Ի՞նչ են այսօր անում Տավուշում մեր զինվորականները, արդյո՞ք այդ գործընթացը լեգիտիմ է, սահմանադրական։ - Այո, ես հիմա ավելի շատ բանակի ցավով եմ ապրում։ Ինձ չի էլ հետաքրքրում այսօրվա ոստիկանությունը։ Տավուշում իմ սարքած դիրքերն են քանդում, ես շատ մեծ ցավ եմ ապրում։ Իմ սարքածը քանդում ու հանձնում են։ - Ի՞նչ վիճակում են եղել Տավուշի դիրքերը՝ ստրատեգիական նշանակության առումով։ - Տավուշը դիրքերի ամրության իմաստով ամենակահավորված ու ամուրն է եղել։ Ամեն ձևով կահավորված է եղել՝ ուժեղ սպառազինությունով․․․ Մանրամասները՝ թերթի համարում։ |
Բագրատ Սրբազանը երթով շարժվում է ԵՊՀ, որտեղ բաց դաս է անցկացնելու․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
911:48«Սուտ եք խոսում»․ Պապոյանը հերքում է, որ կինը «անասուն» բառով է բնութագրել շարժման մասնակիցներին (տեսանյութ)
2711:36«Սարիգյուղ-Բերքաբեր խաչմերուկից ներքև կրկին ոստիկանական անցակետ է տեղակայվել»․ Ոսկան Սարգսյան
6109:36«Կիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը»․ Գառնիկ Դանիելյան
6909:30Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում (տեսանյութ)
7409:18Սամվել Վարդանյանի գործով նախաքննությունն ավարտվել է. երկու իրար հակասող հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել. «Ժողովուրդ»
6009:06