Երևան`   +19 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 25 մայիսի, 2022 թ.

«Ապօրինի բերման ենթարկման թատերականացված գործողությունն ամենևին էլ տգիտության դրսևորում չէ». Գագիկ Համբարձումյան

408
Չորեքշաբթի, 26 հունվարի, 2022 թ., 02:06
«Ապօրինի բերման ենթարկման թատերականացված գործողությունն ամենևին էլ տգիտության դրսևորում չէ». Գագիկ Համբարձումյան

Ոստիկանության պետի նախկին տեղակալ Գագիկ Համբարձումյանի գրառումը. ««Հայաստան» դաշինքի անդամ, ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանի նկատմամբ իրականացված ապօրինի բերման ենթարկման թատերականացված գործողությունն ամենևին էլ տգիտության և գործ կարելու ապաշնորհության դրսևորում չէ։ Այն շատ լավ հաշվարկված և բացառիկ ցինիզմով զուգորդված ցուցադրական գործողություն էր։ Նման միջոցով այս իշխանությունները նպատակ են հետապնդում ՝

- Ցույց տալ հանրությանը, որ թքած ունեն օրենքի, բարոյականության և հանրային կարծիքի վրա.

- Որպես «պրոֆիլակտիկա», սպասվող էլ ավելի ազգակործան քայլերին չխոչընդոտելու համար, վախեցնել հասարակության առավել ակտիվ անդամներին։

Հետևություն

Հայ ժողովրդի մտածող, սակայն դեռևս պասիվ ու իներտ զանգվածը պետք է գիտակցի երկու պարզ բան՝

- Հանցագործը լկտիանում է ճիշտ այնքան, որքան դուք եք թույլատրում,

- Հայրենիքի, Ձեր և Ձեր սերունդների փրկությունն առանց Ձեր ակտիվ մասնակցության հնարավոր չէ

Հ. Գ. Հանրապետության գլխավոր դատախա՛զ, նշված աղաղակող ապօրինությանն անհապաղ չարձագանքելը նույնպես հանցագործություն է»։