Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ևս մեկ աճյուն. ԱՀ ԱԻՊԾ
![]() 2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել է Արցախի օկուպացված հյուսիսարևելյան թևում՝ Մատաղիսի ուղղությամբ։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից: Որոնումներն այստեղ արդյունք չեն տվել, փոխարենը՝ առավոտյան Ադրբեջանը Շուշիում ԱԻ պետական ծառայությանն է փոխանցել Որոտանից հայտնաբերված ևս մեկ հայ զինծառայողի աճյուն։ Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։ Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր հայտնաբերվել և հաստատվել է ընդհանուր 1707 աճյուն: Որոնողական աշխատանքների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն: |
Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում (լուսանկար)
4908:30Լիտվայի նախագահը ծանոթացել է հայ միջնադարյան մատենագրությանը (լուսանկար)
303Երեկ, 18:36ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
442Երեկ, 13:06Հայաստանի և Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների համատեղ հայտարարությունը
57220.05.2022, 19:54Պաշտոնական ճաշ՝ ի պատիվ Լիտվայի նախագահի և նրա տիկնոջ
57220.05.2022, 18:36Արցախի ԱԺ արտահերթ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
36820.05.2022, 16:18