Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Հայտնի է Տիչինայի փողոցում տեղի ունեցած պայթյունների պատճառը

694
Կիրակի, 23 հունվարի, 2022 թ., 17:18
Հայտնի է Տիչինայի փողոցում տեղի ունեցած պայթյունների պատճառը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ այսօր Երևանի Տիչինայի փողոցով անցնող ստորգետնյա միջին ճնշման գազատարից տեղի է ունեցել արտահոսք, որի արդյունքում հարակից առանձնատներում առաջացել է գազաօդային պայթյունավտանգ խառնուրդի կուտակում և տեղի է ունեցել պայթյուն։ Նշված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։
«Նշված գազատարով դադարեցվել է գազամատակարարումը՝ արտահոսքի տեղը հայտնաբերելու և հետագա վթարավերականգնման աշխատանքներն իրականացնելու նպատակով»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ այս պահին հողային աշխատանքներն ավարտվել են, կատարվում է ուսումնասիրություն արտահոսքի հստակ տեղի հայտնաբերման և վթարավերականգնման աշխատանքների համար, որից հետո Գազի մատակարարման և օգտագործման կանոնների փուլային տարբերակով կվերականգնվի գազասպառողների գազամատակարարումը։
Հիշեցնենք, այսօր Տիչինայի փողոցում տեղի էր ունեցել 2 պայթյուն, որից մեկը՝ հրդեհի բռնկմամբ, մյուսը՝ փլուզմամբ։