Ալիևը զանգահարել է Պուտինին. քննարկել են Արցախի անվտանգության հարցը
1094
Երեքշաբթի, 18 հունվարի, 2022 թ., 19:18
![]() Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի միջև: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղում անվտանգության ապահովման հարցը։ Այս մասին ասվում է Կրեմլի կայքում։ «Ուշադրություն է դարձվել վերջերս ադրբեջանա-հայկական սահմանին տեղի ունեցած միջադեպին։ Ընդհանուր տրամադրվածությունն այն է, որ կարգավորումն իրականացվի բացառապես քաղաքական և դիվանագիտական մեթոդներով»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նրանք քննարկել են նաև ներուկրաինական կարգավորման խնդիրները, Ղազախստանում խաղաղապահ առաքելությունը և ՌԴ-ի ու ԱՄՆ-ի հետ հարաբերությունները, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ |

Սամվել Մկրտչյանը նշանակվել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
17420.11.2026, 16:48
«Բացահայտվել են աննախադեպ քանակի ծխախոտային արտադրանքի անօրինական տեղափոխման դեպքեր»․ ՊԵԿ (տեսանյութ)
16520.11.2026, 15:30
ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել
18217.11.2026, 12:00
«Թափառող շների՝ մարդկանց, այդ թվում՝ երեխաների վրա պարբերաբար հարձակումների խնդիրն ավելի է սրվել»․ ՄԻՊ
16017.11.2026, 10:24
Արարատ Միրզոյանը ԵՄ-ում ներկայացրել է «ԹՐԻՓՓ»-ի իրականացման ուղղությամբ Հայաստանի քայլերը
20116.11.2026, 19:24
Արգամ Աբրահամյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին
19816.11.2026, 16:54
