Երևան`   +26 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Ռուսաստանը մտահոգված է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները չեն կարողանում այցելել Լեռնային Ղարաբաղ». Լուկաշևիչ

725
Երեքշաբթի, 18 հունվարի, 2022 թ., 11:42
«Ռուսաստանը մտահոգված է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները չեն կարողանում այցելել Լեռնային Ղարաբաղ». Լուկաշևիչ

ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչն առցանց ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը մտահոգված է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եռյակը չի կարողանում այցելել Լեռնային Ղարաբաղ:

«Ինչն է մեզ մտահոգո՞ւմ: Որ համանախագահների եռյակին մինչ այժմ չի հաջողվում այցելել տարածաշրջան, ծանոթանալ իրավիճակին, աջակցել հումանիտար խնդիրների լուծման գործում»,- ասել է նա՝ հույս հայտնելով, որ առաջիկայում նրանց, այնուամենայնիվ, կհաջողվի այցելել տարածաշրջան, ինչպես նաև խոսել Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական ղեկավարության հետ: