Երևան`   +33 °C
Այսօր`   Հինգշաբթի, 23 հուլիսի, 2026 թ.

Պուտինը հունվարի 10-ին կմասնակցի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստին. Կրեմլ

1590
Կիրակի, 09 հունվարի, 2022 թ., 16:12
Պուտինը հունվարի 10-ին կմասնակցի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստին. Կրեմլ

Հունվարի 10-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստին, որը կանցկացվի տեսակոնֆերանսի միջոցով՝ Հայաստանի նախագահությամբ։ Այս մասին կիրակի օրը հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Նիստում կքննարկվի «Ղազախստանի Հանրապետությունում տիրող իրավիճակի և դրա կարգավորմանն ուղղված միջոցառումների մասին» հարցը»,- ասվում է մամուլի ծառայության հաղորդագրությունում։