«Օմիկրոն» շտամով հարուցված COVID-19-ի երկու դեպք՝ Հայաստանում
![]() Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնում է․ «Հայաստանում հայտնաբերվել է «Օմիկրոն» շտամով հարուցված կորոնավիրուսային հիվանդության երկու դեպք, որոնք բերովի են։ Որպես COVID-19-ով պացիենտներ՝ նրանք ենթարկվել են համաճարակաբանական հետազոտության, Հայաստան ժամանելուն պես նրանց քթըմպանի նմուշները հետազոտվել են նաև սեքվենավորման մեթոդով, որի արդյունքում էլ հայտնաբերվել է «Օմիկրոն» շտամը։ Պացիենտների վիճակը բավարար է, չեն հոսպիտալացվել, երկուսն էլ բուժում են ստանում տանը։ Հաշվի առնելով համաճարակային իրավիճակը՝ առողջապահության նախարարությունը կոչ է անում շարունակել պահպանել հակահամաճարակային կանոնները և պատվաստվել, քանի որ COVID-19-ի և դրա շտամների դեմ կանխարգելիչ ամենաարդյունավետ միջոցը պատվաստումն է։ Նշենք, որ սեքվենավորման աշխատանքներն իրականացվել են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի և Գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի համագործակցությամբ»: |

50-ամյա տղամարդու որովայնից հեռացրել են ավելի քան 60 կգ քաշով ուռուցք (լուսանկար)
182Երեկ, 22:52
«Ներդրվել են վերջին սերնդի պատվաստանյութեր». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
107Երեկ, 12:36
«Ու այսպիսի տվյալների վրա պետք է կառուցվի՞ ապահովագրությունը»․ Անուշ Պողոսյան
13513.01.2026, 16:18
Նյու Յորքում 15,000 բուժքույր գործադուլ է հայտարարել (տեսանյութ)
60912.01.2026, 23:38
«Ինչո՞ւ հայկական արտադրության դեղը որակյալ չէ»․ Ոսկան Սարգսյան
12412.01.2026, 16:12
«ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել գրիպի Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները»․ ՀՎԿԱԿ
14412.01.2026, 12:12
