Երևան`   -4 °C
Այսօր`   Ուրբաթ, 16 հունվարի, 2026 թ.

Առողջապահության նախարարությունը հայտնել է՝ որքան գումար է ծախսել #COVID_19-ի դեմ պայքարում

1146
Ուրբաթ, 07 հունվարի, 2022 թ., 12:30
Առողջապահության նախարարությունը հայտնել է՝ որքան գումար է ծախսել #COVID_19-ի դեմ պայքարում

ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել է համավարակով պայմանավորված ծախսերի մասին տեղեկատվություն. «Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացված ծախսերի մասով կից տրամադրվում է տեղեկատվություն՝ 2021 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածի համար:
Աղյուսակում ներառված են բացառապես առողջապահության նախարարության կողմից կատարված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են նաև այլ գերատեսչությունների կողմից։
Համավարակով պայմանավորված՝ ծախսերը կրում են շարունակական բնույթ, որոնց մասին տեղեկատվությունը պարբերաբար կթարմացվի»: