Երևան`   -4 °C
Այսօր`   Ուրբաթ, 16 հունվարի, 2026 թ.

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք

914
Ուրբաթ, 07 հունվարի, 2022 թ., 10:54
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք

ԱՀ առողջապահության նախարարությունը հայտնում է. «Հունվարի 6-ին կատարվել է 43 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք է գրանցվել:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 48 վարակակիր: Բժիշկները 15 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 29-ինը՝ ծանր, այդ թվում՝ երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 32744 քաղաքացու հետազոտություն, որից 4838-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար»: