Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Մենք սրա մեջ թաթախվում ենք, որ ի՞նչ անենք». Ռուբեն Մեհրաբյան

744
Հինգշաբթի, 06 հունվարի, 2022 թ., 10:42
«Մենք սրա մեջ թաթախվում ենք, որ ի՞նչ անենք». Ռուբեն Մեհրաբյան

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ղազախստանում սկսել են կրակել մարդկանց վրա, ըստ որոշ հաղորդագրությունների՝ անցել են կոշտ բռնաճնշումների։ Ոչ միայն չի բացառվում, այլև խիստ հավանական է, որ դրան հետևեն ԵՄ և ԱՄՆ կողմից ծանր պատժամիջոցները, ինչպես Բելառուսի դեպքում։ Լավ, մենք սրա մեջ հիմա թաթախվում ենք, որ ի՞նչ անենք։

Հ․ Գ․ «Դաշնակցային պարտավորությունների» թեմաներով խնդրում եմ գլուխս չտանել։ 1968-ին, երբ ամեն ինչ «չորով» էր, չէին էլ հարցնում, Չաուշեսկուն Ռումինիայի անունից հրաժարվեց զորք ուղարկել Չեխոսլովակիա և բաց տեքստով դեմ խոսեց»։

Աղբյուրը`   Ռուբեն Մեհրաբյան