Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. ցուցարարները գրավել են Ալմաթիի օդանավակայանը

912
Չորեքշաբթի, 05 հունվարի, 2022 թ., 19:18
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. ցուցարարները գրավել են Ալմաթիի օդանավակայանը

Ցուցարարները գրավել են Ալմաթիի օդանավակայանը, այժմ տեղի է ունենում աշխատակիցների տարհանում, հայտնում է Orda.kz-ն՝ վկայակոչելով ականատեսներին։ Այս տեղեկատվության պաշտոնական հաստատում դեռևս չկա։

Ավելի վաղ ՏԱՍՍ-ը հայտնել էր, որ Ալմաթիի ցույցերին մասնակցող մի քանի տասնյակ մարդիկ շարժվել են դեպի քաղաքային օդանավակայան։ «Ամբողջ օրը ուղևորներին ասում էին, որ բանակը պաշտպանում է օդանավակայանը, ինքնաթիռները թռչում են նորմալ ռեժիմով, իսկ գրանցումը կատարվում է ձեռքի ռեժիմով։ Սակայն հիմա օդանավակայանի անվտանգությունից մեզ ասում են՝ կներեք, օդանավակայանը գրավված է: Այսօր թռիչքներ չեն լինի»,- աղբյուրին ասել է բլոգեր Ալիշեր Ելիկբաևը, որը գտնվում է օդանավակայանի մոտ գտնվող հյուրանոցում և սպասում է գիշերային թռիչքի։

Ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերությունն ավելի վաղ չեղարկել էր Մոսկվայից Ալմաթի թռիչքները։