Լեզվի կոմիտեի հորդորակը՝ հայերեն համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին
![]() Տարբեր ոլորտների մասնագիտական խոսքում ամրացել են մի շարք օտար բառեր, որոնց հայերեն համարժեքները գուցե տեսել ենք բառարաններում, լսել ենք, գիտենք, սակայն չենք գործածում։ «Նիրհած» բառերը շունչ են առնում մեր խոսքում, լիարժեք կյանքով ապրում միայն այն ժամանակ, երբ շրջանառության մեջ են դրվում։ Հարստացնե՛նք մեր խոսքը հայերեն լեզվամտածողությանը հարազատ բառերով և նպաստե՛նք դրանց տարածմանը։ 1. արմատուրա – ամրան 2. գրաֆիտ – գրաքար 3. գայկա – պնդօղակ, ամրօղակ, մանեկ 4. դիամետր – տրամագիծ 5. զամոկ – 1. փական, 2. կողպեք, փականք, 3. փակաղակ 6. էսկալատոր – շարժասանդուղք 7. էսքիզ – 1. ուրվապատկեր, ուրվանկար, 2. ուրվագիծ, 3. ուրվագիր 8. իզոլյացիա – մեկուսացում 9. ինֆրաստրուկտուրա – ենթակառուցվածք 10. լոմ – լինգ 11. կարնիզ – քիվ 12. կանալիզացիա – կոյուղի 13. կարտոն – ստվարաթուղթ 14. կռան – ամբարձիչ, կռունկ, վերամբարձ կռունկ 15. կոնտեյներ – բեռնարկղ 16. կոնդիցիոներ – օդորակիչ 17. մակետ – մանրակերտ 18. մետլախ – հախճասալ 19. շայբա – տափօղակ 20. պավիլիոն – տաղավար 21. պարկետ – մանրահատակ, հատակ 22. պարապետ – քիվապատ 23. ռադիուս – շառավիղ 24. ռուբիլնիկ – հոսանահատիչ, անջատոց 25. սպիրալ – պարույր 26. վերտիկալ – 1. ուղղաձիգ, 2. ուղղահայաց 27. վենտիլյացիա – օդափոխում, օդափոխություն 28. վինտ – պտուտակ 29. տրոս – ճոպան 30. ցիտադել – միջնաբերդ ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵ |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
