Երևան`   -4 °C
Այսօր`   Ուրբաթ, 16 հունվարի, 2026 թ.

«Ըստ ԵՄ չափանիշների Հայաստանն այս պահին կանաչ գոտում է»․ Ռ․ Աբովյան

905
Չորեքշաբթի, 05 հունվարի, 2022 թ., 18:18
«Ըստ ԵՄ չափանիշների Հայաստանն այս պահին կանաչ գոտում է»․ Ռ․ Աբովյան

Հայաստանում կորոնավիրուսիային իրավիճակը համեմատաբար հանդարտվել է: Վարակի վերարտադրողական ցուցանիշը 1-ից ցածր է ու կազմում է 0.9: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը նշել է, որ վարակի վերարտադրողական վերջին 14 օրվա ցուցանիշը, դրան նախորդած 14 օրվա հետ համեմատ, 54 տոկոսով նվազել է:

«Դրական թեստերի մասնաբաժինը 1.3 տոկոս է: Հիվանդանոցային ծանրաբեռնվածությունը հիմա համեմատաբար թեթև է: Լավ լուրն այն է, որ Հայաստանն այս պահին, ըստ ԵՄ չափանիշների, կանաչ գոտում է»,-ասել է Ռոմելլա Աբովյանը:

Չնայած դրական ցուցանիշին, Ռոմելլա Աբովյանը նշել է, որ արդեն կորոնավիրուսի տարածման տեմպի ակտիվացման միտում է նկատվում: Հաստատված դեպքերի թվի ավելացում է կանխատեսվում, քանի որ համատարած հակահամաճարակային կանոնները չեն պահվում, իսկ տոնական օրերին ակտիվ շփումներ են եղել:

Ռոմելլա Աբովյանը նշել է, որ պատվաստումների ընթացքը բավական ակտիվ է: Նա նկատել է, որ այն երկրներում, որտեղ պատրաստվածության բարձր մակարդակ կա, կորոնավիրուսի օմիկրոնի շտամի դեպքում բավական թեթև ընթացք է լինում։