25-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի և բախվել կայանված Mercedes-ին
Երեկ՝ հունվարի 4-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:45-ի սահմաններում Երևանի բնակիչ 25-ամյա Դավիթ Ա-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Սարի Թաղ 5-րդ շարքի թիվ 1 տան դիմացի հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Երևանի բնակիչ 36-ամյա Կարապետ Ք-ին, Մասիս քաղաքի բնակիչ 25-ամյա Մարինե Ղ-ին, Վեդի քաղաքի բնակիչ 23-ամյա Մարինե Մ-ին: Վրաերթից հետո բախվել է Երևանի բնակիչ, 32-ամյա Գրիգոր Տ-ի կողմից կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթ-վթարի հետևանքով Դավիթ Ա-ն, նրա ուղևոր, Երևանի բնակիչ 26-ամյա Գուրգեն Թ-ն, վրաերթի ենթարկվածներ Կարապետ Ք-ն, Մարինե Ղ-ն և Մարինե Մ-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |
Անօդաչուներով հարձակում՝ Բելգորոդի վրա․ կան զոհեր և վիրավորներ
549Երեկ, 11:06«Ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել». Գոհար Վարդանյան
413Երեկ, 10:36«Միկա Բադալյանը, մի խումբ տղամարդկանց հետ, հարձակվել է Ժիրայր Ոսկանյանի վրա». Գոհար Հայրապետյան
414Երեկ, 08:48Փլուզում՝ Սիմեոն Երևանցու փողոցում (լուսանկար)
45305.05.2024, 17:18Հրթիռակոծության հետևանքները՝ Խարկովում (լուսանկար)
34905.05.2024, 12:18Արարատում հայրը հայտնաբերել է 25-ամյա որդու մարմինը
10805.05.2024, 10:48