Երևան`   -4 °C
Այսօր`   Ուրբաթ, 16 հունվարի, 2026 թ.

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 7 նոր դեպք

790
Չորեքշաբթի, 05 հունվարի, 2022 թ., 11:12
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 7 նոր դեպք

ԱՀ առողջապահության նախարարությունը հայտնում է. «Հունվարի 4-ին կատարվել է 103 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 7 նոր դեպք է գրանցվել:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 48 վարակակիր: Բժիշկները 13 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 25-ինը՝ ծանր, այդ թվում՝ երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 32641 քաղաքացու հետազոտություն, որից 4831-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար»: