«Որոշ երկրներ Ռուսաստանի համար պարզապես տարածքներ են՝ նվաճելու համար». Էստոնիայի պաշտպանության նախարար
![]() Էստոնիայի պաշտպանության նախարար Կալլե Լաանետը հայտարարել է, որ Ռուսաստանն իրական վտանգ է ներկայացնում Եվրոպայի և ՆԱՏՕ-ի համար։ «Մեր մայրցամաքի և դաշինքի անվտանգությունն իրական վտանգի տակ է: Եվրոմիության արևելյան հարևանը չի ցանկանում ապրել խաղաղության և ժողովրդավարության մեջ և խաղաղության հնարավորություն չի տալիս ուրիշներին: Որոշ երկրներ նրա համար պարզապես տարածքներ են՝ նվաճելու համար, այլ ոչ անկախ պետություններ, որտեղ ժողովուրդներն ունեն իրենց լեզուն, մշակույթը և սեփական զարգացման ուղին ընտրելու անքակտելի իրավունքը, և դրա հիման վրա՝ իրենց գործընկերները», - ասել է Լաանեթը երկուշաբթի օրը Տալինում «Խորհրդային Ռուսաստանի հետ պատերազմի զինադադարի 102-րդ տարեդարձի կապակցությամբ» պսակ դնելու արարողության ժամանակ: Նրա խոսքով՝ ներկայում Էստոնիան ունի ուժեղ դաշնակիցներ, որոնց հետ միասին փոխադարձաբար պաշտպանում և հոգ են տանում միմյանց նկատմամբ: Հիշատակի արարողություն է տեղի ունեցել նաև Ռուսաստանին սահմանակից Նարվա քաղաքում։ Ծաղկեպսակներ են դրվել հանրապետության տարածքում կանգնեցված պատերազմի բոլոր հուշարձանների վրա: Այդ պատերազմն Էստոնիայում կոչում են Ազատամարտ։ Հիշեցնենք, որ ռազմական գործողություններ են անցկացվել 1918 թվականի նոյեմբերի 28-ից մինչև 1920 թվականի հունվարի 3-ը։ Դրանում Էստոնիայի զինված ուժերը, որոնք պատերազմում կորցրել են 6 հազար մարդ, դիմակայել են նախ Լանդեսվերի գերմանական միլիցիայի, իսկ հետո՝ Կարմիր բանակի դեմ։ Էստոնիայի Հանրապետության և Խորհրդային Ռուսաստանի միջև զինադադարի կնքման բանակցություններն ավարտվել են 1919 թվականի դեկտեմբերի 31-ին։ Դրանից հետո մարտերը չվերսկսվեցին, և պատերազմը պաշտոնապես ավարտվեց 1920 թվականի փետրվարի 2-ին Տարտուի խաղաղության պայմանագրի կնքմամբ, ըստ որի Էստոնիայի Հանրապետությունը և ՌԽՖՍՀ-ն առաջինն աշխարհում փոխադարձաբար ճանաչեցին երիտասարդ հանրապետությունների պետական անկախությունը: Ժամանակակից Ռուսաստանը Տարտուի խաղաղության պայմանագիրը դիտարկում է որպես պատմական փաստաթուղթ, որն իրավաբանական ուժ չունի, ուստի նախապատերազմական սահմանը համարում է անվավեր։ Էստոնիայում այն դիտվում է որպես պետական իրավահաջորդության հիմք, և որոշ քաղաքական գործիչներ դրա հիման վրա հանդես են գալիս Պսկովի մարզի Պեչերսկի շրջանի և Լենինգրադի մարզի Զանարովյեի՝ Բալթյան հանրապետությանը պատկանելու օգտին: Սահմանային նոր պայմանագիրը ստորագրվել է 2014 թվականին, սակայն այն դեռ չի վավերացվել։ |

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
133Երեկ, 15:48
«Հայտնաբերվել է զինծառայող Ա. Ղ-ի դին՝ հրազենային վնասվածքով»․ ՀՀ ՊՆ
134Երեկ, 13:48
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների ներթափանցման մասին լուրը
14809.10.2026, 13:42
«Ցավոք, երբեմն և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում տեղի են ունենում բացասական տրամադրությունների սրացումներ, այդ թվում՝ պաշտոնական մակարդակով»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
12409.10.2026, 13:30
ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
12909.10.2026, 10:30
Սիսիանում 6 տարեկան երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է (տեսանյութ)
12709.10.2026, 10:12
