Երևան`   +26 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Մահվան ելքով ավտովթար Կոտայքի մարզում

856
Երկուշաբթի, 03 հունվարի, 2022 թ., 10:36
Մահվան ելքով ավտովթար Կոտայքի մարզում

Երեկ՝ հունվարի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 44-ամյա Բաբկեն Պ-ն իր վարած Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 30 կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գ. Շամշյանը, վթարի հետևանքով Բաբկեն Պ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին մահացել է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: