Երևան`   -4 °C
Այսօր`   Ուրբաթ, 16 հունվարի, 2026 թ.

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 28 և մահվան 1 նոր դեպք

620
Հինգշաբթի, 30 դեկտեմբերի, 2021 թ., 11:36
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 28 և մահվան 1 նոր դեպք

ԱՀ առողջապահության նախարարությունը հայտնում է. «Դեկտեմբերի 29-ին կատարվել է 332 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 28 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 68 վարակակիր: Բժիշկները 13 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 32-ինը՝ ծանր, այդ թվում՝ երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 32323 քաղաքացու հետազոտություն, որից 4800-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արձանագրվել է 1 մահվան դեպք։

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար»: