«Վանաձորի տեխզննման կայանն է. ամեն օր էս վիճակն է». Գևորգ Քոթանջյան
![]() «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ ղեկավար Գևորգ Քոթանջյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ կից գրելով. «Վանաձորի տեխզննման կայանն է, ամեն օր էս վիճակն է, «Գազպրոմ»-ի պես մենաշնորհ ունեցող այս կառույցի դիմաց օրերով պետք է կանգնել ու սպասել մինչև հերթդ հասնի, որովհետև եթե չանես, հունվարից կտուգանվես։ Ի դեպ, մեկ ամբողջ օր հերթ կանգնելը չի երաշխավորում, որ կկարողանաս տեխզննում իրականացնել, քանի որ հավանականությունը, որ հերթիդ հասնելու ժամը կհամընկնի աշխատանքային օրվա ավարտի հետ, շատ մեծ է։ Ու սա արդյունքն է այն բանի, որ տեխզննումը պարտադիր անցկացնելու որոշում է կայացվել, իսկ հանրային լսումներն իրականացվել է տեխզննման պետերի հետ, ու ոչ մեկ չի բարձրաձայնել, որ անթիվ անհամար հերթեր են կուտակվելու՝ սպասարկման պայմաններ չունենալու պատճառով ու արդյունքում մի շարք աշխատող քաղաքացիներ, ովքեր էս որոշումը կայացնողների պես պարապ չեն, չկարողանալով անցկացնել տեխզննում՝ տուգանվելու են։ Հետաքրքիր է՝ ՀՀ կառավարությունն էս ուղությամբ ի՞նչ է մտածում»: |

«Պետական հիմարության պատճառով ուզում են ժողովրդին պատժել». Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
20819.11.2026, 20:12
«Աջափնյակի այս խցանումը զուտ ենթակառուցվածքի խնդիր է». Դանիել Իոաննիսյան (տեսանյութ)
18218.11.2026, 21:24
«Շատ տարբեր մարդիկ ոնց որ թե չեն պատկերացնում համակարգային խնդիրը»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
17016.11.2026, 10:36
«Անդադար լսում ենք հատկապես տղա երեխաներին չվճարելու պատրվակով ավտոբուսից իջեցնելու դեպքերի մասին». Էլիզա Առաքելյան
22211.11.2026, 23:30
«Էս էլ ճամփին պետք կգա». Նիկոլ Փաշինյանը բանանը խցկեց գրպանը (տեսանյութ)
22011.11.2026, 22:54
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն պարզաբանում է ներկայացրել
19911.11.2026, 19:06
