Երևան`   +19 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Իրեն շատ հանգիստ կարելի է մեղադրել և՛ հանձնելու, և՛ չհանձնելու համար». Ռ. Քոչարյան

710
Երկուշաբթի, 27 դեկտեմբերի, 2021 թ., 14:12
«Իրեն շատ հանգիստ կարելի է մեղադրել և՛ հանձնելու, և՛ չհանձնելու համար». Ռ. Քոչարյան

«Իրեն շատ հանգիստ կարելի է մեղադրել և՛ հողերը հանձնելու, և՛ չհանձնելու համար: Հանձնելու համար՝ պատրերազմի արդյունքով, չհանձնելու համար՝ պատերազմը կանգնեցնելու պահին: Քրեական օրենսգրքի վեշ-մեշոկն էս մարդիկ շալակած ման են գալիս: Իրականում վախենալու բան ունեն ու պետք է ունենան: Ճիշտ են անում, որ վախենում են, ինչն արտահայտվում է հազարավոր ոստիկաններով տեղաշարժով, անվտանգության աննախադեպ ուժերով»,- ասուլիսի եզրափակիչ մասում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:

Հիշեցնենք՝ ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետն ասել էր. «Ինձ մեղադրում են նրա մեջ, որ ես հանձնել եմ հողեր։ Իրականում սա անհիմն մեղադրանք է։ Բայց կա լեգիտիմ մեղադրանք. ինձ կարող են մեղադրել հողերը չհանձնելու մեջ, և դա կլինի լեգիտիմ մեղադրանք։ Եթե որևէ մեկն ինձ ասի, թե դու պետք է հասկանայիր, որ տարբերակ չկա, պետք է ուղղակի հանձնել այդ հողերը, տարածքները, որպեսզի պատերազմ չլինի, դա կլինի լեգիտիմ մեղադրանք»: