Երևան`   -3 °C
Այսօր`   Ուրբաթ, 16 հունվարի, 2026 թ.

Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 14, մահվան՝ 2 նոր դեպք

719
Կիրակի, 26 դեկտեմբերի, 2021 թ., 17:48
Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 14, մահվան՝ 2 նոր դեպք

Դեկտեմբերի 25-ին կատարվել է 113 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 14 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում են Արցախի Առողջապահության նախարարությունից:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 68 վարակակիր: Բժիշկները 14 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 27-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։