Երևան`   -3 °C
Այսօր`   Ուրբաթ, 16 հունվարի, 2026 թ.

«Ժողովրդից թալանվածը պետք է վերադարձվի ժողովրդին»․ Արթուր Ղազինյան

508
Ուրբաթ, 24 դեկտեմբերի, 2021 թ., 18:48
«Ժողովրդից թալանվածը պետք է վերադարձվի ժողովրդին»․ Արթուր Ղազինյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի գրառումը. «Սահմանադրական դատարանի որոշման ուժով ՀՀ կառավարությունը ՊԱՐՏԱՎՈՐ Է վերադարձնել ՀՀ այն քաղաքացիների ՊՇՌ թեսթերի համար ծախսված գումարները, որոնք կատարվել են ի կատարումն ՀՀ առողջապահության նախարարի ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ որոշման:
Աշխատողների կողմից թեսթավորման համար վճարելու պարտավորություն սահմանող «ԻՐ ՀԱՇՎԻՆ» դրույթը ճանաչվել է ՀՀ Սահմանադրությանը հակասող և ԱՆՎԱՎԵՐ:
Հ.Գ. Անլուրջ ընդունեք իրենց իրավաբան հռչակած դիլետանտ-ակտիվիստներին, նրանք ժողովրդի հետ չեն, նրանք ժողովրդի դեմ են»:

Աղբյուրը`   Արթուր Ղազինյան