«Առողջապահության նախարարությունը հաստատեց, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումը կամավոր է». Նաիրի Հոխիկյան
![]() «Ազատագրական շարժում» նախաձեռնող խմբի անդամ, լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առողջապահության նախարարությունը հաստատեց, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումը կամավոր է, և ոչ ոք պարտադրելու իրավունք չունի․ «Ազատագրական շարժման» համահիմնադիր Արա Զոհրաբյանն օրերս դիմել էր ՀՀ Առողջապահության նախարարություն՝ պարզաբանում ստանալու Քովիդ-19-ի պատվաստումների և ՊՇՌ թեստերի մասին։ Ստացված գրավոր պատասխանում ՀՀ ԱՆ-ն հաստատում է, որ պատվաստումները կրում են կամավոր բնույթ, և ոչ ոք՝ լինի պետություն թե գործատու, իրավունք չունի պարտադրել կամ պատժիչ միջոցներ գործադրել։ Մենք հաճախ ենք լսում թաքուն ու վախվորած դժգոհություններ, որ մարդկանց աշխատավարձն են ուշացնում, չարդարացված նկատողություններ տալիս, պետական սեկտորի և զինուժի աշխատողներին զրկում 13-րդ աշխատավարձից կամ պարգևավճարներից, եթե նրանք հրաժարվել են պատվաստվել։ Այսուհետ կարող եք ներքևում հրապարակվող փաստաթուղթը դնել ձեր գործատուների սեղանին, եթե ինչ-որ մեկը պարտադրի պատվաստվել։ Իսկ ՊՇՌ թեստ անելը, ինչպես ՍԴ-ն հաստատեց, չի կարող արվել աշխատողի փողով։ Այս գործողություններն ամենևին էլ պատվաստման դեմ չեն։ Ես ինքս պատվաստվել եմ, բայց կան շատ մարդիկ, որոնք դեմ են պատվաստմանը, և նրանց չի կարելի պարտադրել անել մի բան, որը նրանք չեն ուզում»։ Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան |

50-ամյա տղամարդու որովայնից հեռացրել են ավելի քան 60 կգ քաշով ուռուցք (լուսանկար)
182Երեկ, 22:52
«Ներդրվել են վերջին սերնդի պատվաստանյութեր». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
107Երեկ, 12:36
«Ու այսպիսի տվյալների վրա պետք է կառուցվի՞ ապահովագրությունը»․ Անուշ Պողոսյան
13513.01.2026, 16:18
Նյու Յորքում 15,000 բուժքույր գործադուլ է հայտարարել (տեսանյութ)
60912.01.2026, 23:38
«Ինչո՞ւ հայկական արտադրության դեղը որակյալ չէ»․ Ոսկան Սարգսյան
12412.01.2026, 16:12
«ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել գրիպի Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները»․ ՀՎԿԱԿ
14412.01.2026, 12:12
