«Թուրքիան չի անտեսի Կիևի հետ մտերմությունը՝ չնայած Մոսկվայի հետ սերտ կապերին». Չավուշօղլու
![]() «Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը հասել է վտանգավոր մակարդակի»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Նա հավաստիացրել է, որ թուրքական կողմը չի անտեսի Կիևի հետ մտերիմ հարաբերությունները՝ չնայած Մոսկվայի հետ սերտ կապերին։ Թուրքիայի ԱԳՆ-ն նաև մատնանշել է Ռուսաստանի Դաշնության և ՆԱՏՕ-ի միջև հարաբերություններում աճող լարվածությունը և ընդգծել վեճերի լուծման համար դիվանագիտության կարևորությունը: Չավուշօղլուն նաև ընդգծել է, որ նման բարդ հարցեր լուծելիս Թուրքիան անում է այն ամենը, ինչ անհրաժեշտ է ազգային անվտանգության համար։ Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտնել էր, որ Ռուսաստանը պետք է դուրս բերի իր ուժերը, որոնք կենտրոնացած են Ուկրաինայի հետ սահմանի երկայնքով։ Բացի այդ, Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի անկախ խորհրդական Օլեքսիյ Արեստովիչը հայտարարել էր, որ Ռուսաստանը «սարսափելի պարտություն» կկրի, եթե փորձի հարձակվել Ուկրաինայի վրա, քանի որ երկրի զինված ուժերը պատրաստ չեն հարձակման, իսկ ռուսական ռազմական հզորության մասին պատկերացումները խիստ ուռճացված են: Իր հերթին Ռուսաստանը բազմիցս հերքել է Ուկրաինայի վրա «հարձակման» մասին Արևմուտքի պնդումները: ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինը մեծ ասուլիսի ժամանակ, պատասխանելով համապատասխան հարցին, ասել է, որ Ռուսաստանի Դաշնությունը ոչ մեկին չի սպառնում։ Նա նաև հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ի երկրներն իրենք ունեն իրենց զենքերը Ռուսաստանի սահմաններին։ Այս առումով, Մոսկվայի գործողությունները կախված կլինեն ոչ թե բանակցությունների ընթացքից, այլ երկրի անվտանգության անվերապահ ապահովման անհրաժեշտությունից: |

«Իրավապահ մարմիններից պահանջում ենք անհապաղ վերադառնալ օրինականության դաշտ»․ ՀՅԴ ԳՄ
100Երեկ, 13:06
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
97Երեկ, 11:36
Թերլիցքավորման համար «ԿԱՐՍ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը տուգանվել է
114Երեկ, 11:12
Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ (տեսանյութ)
13721.07.2026, 16:12
Կամո Արեյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար
13621.07.2026, 15:36
Դավիթ Ղազինյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
15721.07.2026, 14:30
