Երևան`   +24 °C
Այսօր`   Հինգշաբթի, 23 հուլիսի, 2026 թ.

Փաշինյանն ընդունել է Երևանի նոր քաղաքապետին

943
Հինգշաբթի, 23 դեկտեմբերի, 2021 թ., 14:48
Փաշինյանն ընդունել է Երևանի նոր քաղաքապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Երևանի նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանին և քարտուղար Լևոն Հովհաննիսյանին:
Հանդիպմանը քննարկվել են կառավարության և Երևանի քաղաքապետարանի միջև համագործակցությանը, մայրաքաղաքում իրականացվելիք ծրագրերին և նախագծերին առնչվող հարցեր: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը: