Երևան`   -3 °C
Այսօր`   Ուրբաթ, 16 հունվարի, 2026 թ.

«Պատվաստանյութերի փոփոխությունն ազդում է արդյունավետության բարձրացման վրա»․ նախարար

350
Հինգշաբթի, 23 դեկտեմբերի, 2021 թ., 12:36
«Պատվաստանյութերի փոփոխությունն ազդում է արդյունավետության բարձրացման վրա»․ նախարար

Այսօր՝ Կառավարության նիստում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ 500 քաղաքացի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երրորդ դեղաչափն է ստացել։

Ավանեսյանը լրագրողների հետ ճեպազրույցում ի պատասխան հարցին, թե արդյոք պարտադիր է երրորդ դեղաչափի դեպքում նույն պատվաստանյութով պատվաստվել, ինչ նախորդ երկու դեպքերում, ասել է․ «Նման պահնաջ չկա։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պատվաստանյութերի փոփոխությունը ևս որոշակի առումով արդյունավետության բարձրացման վրա ազդում է, ուստի որևէ տարբերություն չկա։ Եթե երկու դեղաչափերը մի տեսակի պատվաստանյութով են պատվաստվել, կարող են հստակ փոխել և այլ պատվաստանյութով պատվաստվել»։

Ավանեսյանն ընդգծել է, որ երկու դեղաչափը համարվում է ամբողջությամբ պատվաստված։

«Սա կոչվում է խթանիչ դեղաչափ և լրիվ բավարար է վեց ամիս հետո ստանալու դեպքում»։

Հարցին, թե արդյոք պարտադիր է երրորդ դեղաչափը, նախարարը պատասխանել է․ «Դեռ նման խնդիր դրված չէ մեր առաջ։ Մեզ համար կաևորը երկու դեղաչափը ստանալն է, հետագայում կտեսնենք՝ ինչպես կզարգանա իրավիճակը»։