Երևան`   +7 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

Ադրբեջանը հայ ֆուտբոլիստների նկատմամբ քրեական գործ է հարուցել

2326
Չորեքշաբթի, 15 դեկտեմբերի, 2021 թ., 18:24
Ադրբեջանը հայ ֆուտբոլիստների նկատմամբ քրեական գործ է հարուցել

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել հայ ֆուտբոլիստների նկատմամբ։ Այս մասին հայտնել է վերահսկիչ գործակալության մամուլի ծառայությունը, գրում է Regnum-ը։ Հաղորդվում է, որ երկու քրեական գործ է հարուցվել՝ ազգամիջյան ատելություն հրահրելու և Ադրբեջանի դրոշը տրորելու դեպքի առիթով։ Նշվում է, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունն օգնության խնդրանքով դիմումներ է ուղարկել այլ երկրների պետական ​​մարմիններին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ, ի պատասխան ադրբեջանցիների կողմից հայոց եռագույնը տրորելուն, արցախցի ֆուտբոլիստները ոտնատակ էին տվել Ադրբեջանի դրոշը: