Երևան`   +24 °C
Այսօր`   Հինգշաբթի, 23 հուլիսի, 2026 թ.

Ադրբեջանը դժգոհ է Հայաստանի տրամադրած ականապատման քարտեզների որակից

1173
Կիրակի, 12 դեկտեմբերի, 2021 թ., 16:30
Ադրբեջանը դժգոհ է Հայաստանի տրամադրած ականապատման քարտեզների որակից

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, իբր Հայաստանի կողմից իրենց տրամադրված ականապատ դաշտերի քարտեզներն այնքան էլ ճշգրիտ չեն։
«Հայաստանի տրամադրած ականների քարտեզների ճշգրտությունը շատ ցածր է։ Տրամադրված նոր քարտեզները վերլուծվում են մասնագետների կողմից։ Այդ ամենը ժամանակ է պահանջում»,- ասել է Բայրամովը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4–ին Ադրբեջանը Հայաստանին փոխանցեց 10 զինծառայողի, որոնք գերեվարվել էին նոյեմբերի 16-ին սահմանին տեղի ունեցած մարտերի ժամանակ։ Հայկական կողմն իր հերթին ականապատ տարածքների քարտեզներ է փոխանցել Բաքվին։