Երևան`   +10 °C
Այսօր`   Երկուշաբթի, 12 հոկտեմբերի, 2026 թ.

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հարձակվել են հայ-ադրբեջանական սահմանի հայկական մարտական դիրքերի վրա

1037
Ուրբաթ, 10 դեկտեմբերի, 2021 թ., 14:36
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հարձակվել են հայ-ադրբեջանական սահմանի հայկական մարտական դիրքերի վրա

Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել հայ ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի վրա։ Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը, կրելով մարդկային կորուստներ, հետ է շպրտվել ելման դիրքեր։ Այս պահին փոխհրաձգությունը շարունակվում է։

ՀՀ պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա իրադրության վերաբերյալ հաղորդագրություններով։