Երևան`   +5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Գործող իշխանությունն ամեն գնով փորձում է նվաճել ՏԻՄ մարմինները». Իշխան Սաղաթելյան

355
Կիրակի, 05 դեկտեմբերի, 2021 թ., 18:06
«Գործող իշխանությունն ամեն գնով փորձում է նվաճել ՏԻՄ մարմինները». Իշխան Սաղաթելյան

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին Գեղավան գյուղում քվեարկությունից հետո ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է. «Ես չգիտեմ՝ պետությունն ու հասարակությունը ինչքանով էր պատրաստ համայնքների արագ խոշորացմանը և քաղաքական ընտրություններին, բայց սա է արդեն իրականությունը: ՀՅԴ-ն 36 համայնքներից 19-ում մասնակցում է ՏԻՄ ընտրություններին և ընդդիմադիր դաշտից ամենամեծ հայտ ներկայացրած ուժն է»:
Նրա հայտարարել է, որ գործող իշխանությունն ամեն գնով փորձում է նվաճել ՏԻՄ մարմինները. «Դրան հասնելու համար որևէ ապօրինությունից զերծ չեն մնում: Այդ ժամանակավոր պաշտոնակատարների նշանակումը ևս փորձ էր ազդեցություն ունենալ ընտրությունների ելքի վրա: Ակնհայտ էր, որ իշխանությունն իր ողջ պետական ռեսուրսներով, վարչական լծակներով փորձում է ամեն քայլի դիմել, որպեսզի ՏԻՄ-երը ևս նվաճեն, բայց ես կարծում եմ, որ պարտության ու պատերազմի կուսակցությունը, այն ուժը, որ մեր երկրին բերել է միայն չարիք ու աղետ, չի կարող աջակցություն ունենալ մեր ժողովրդի կողմից և վստահ եմ, որ այսօր մի շարք համայնքներում դա կդրսևորվի»,- ասել է Սաղաթելյանը: