Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Նիկալայենք իրականում իրենց բարեկամ-խնամիների աշխատավարձերն են կրկնապատկել». Մ. Բաբայան

468
Կիրակի, 05 դեկտեմբերի, 2021 թ., 14:06
«Նիկալայենք իրականում իրենց բարեկամ-խնամիների աշխատավարձերն են կրկնապատկել». Մ. Բաբայան

«Սասնա ծռեր»-ի անդամ Մուշեղ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Օրերս նիկալայը իր էջում տեղադրել էր գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացումների մասին մի գրառում։ Իր փնթի երկրպագուների կերակրման հերթական դոզան էր, սակայն դա կարևոր չէ։ Այլ նրբություն կա։ Աշխատավարձերի բարձրացման այդ ցուցակում շարքային գիտաշխատողները, ում աշխատավարձը երբեք մարդավայել չի եղել, այսուհետ կստանան 30-40%-ով ավել, իսկ բարձր պաշտոններ ունեցող գիտաշխատողները, ովքեր նախկինում էլ վատ չեն ապրել, այսուհետ կստանան 100-200%-ով ավել։ Այսինքն, նիկալայենք իրականում իրենց բարեկամ-խնամիների աշխատավարձերն են կրկնապատկել ու մի երկու կոպեկ էլ ավելացրել են մի կերպ յոլա գնացողների աշխատավարձերը։ Ահա, թե ինչի վրա էր պետք ուշադրություն դարձնել նիկալայի այդ գրառման մեջ։ Մնացյալը դատարկ զրույց է»։

Աղբյուրը`   Մուշեղ Բաբայան