«Սևերի» ներկայացուցիչ Գևորգ Փարսյանը մասնակցել է իշխանական հանձնախմբի նիստին. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստին երեկ մասնակցել է նաև Կապան խոշորացված համայնքի նորընտիր ղեկավար Գևորգ Փարսյանը, որը «սևերից» է ու խմբի ստեղծման օրվանից չի մասնակցել նիստերին։ Երեկ նա իշխանության ներկայացուցիչների հետ մասնակցել է համայնքի վարչական շրջաններից մեկում՝ Դավիթ Բեկում զարգացման կենտրոնի բացմանը, որից հետո մասնակցել է այդ նիստին։ Խմբի ղեկավարը վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանն է, ում ջանքերով էլ Փարսյանը մասնակցել է խմբի աշխատանքներին։ Ղուկասյանն այնքան է ոգևորվել իր «հաղթանակով», որ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի փոխարեն զարգացման կենտրոնի բացմանը հանդիսավոր խոսքի իրավունքը տվել է Փարսյանին։ Մարզպետը նեղսրտել ու չի մասնակցել դրան հաջորդած նիստին, այն դեպքում, երբ նիստը մարզպետարանի շենքում է տեղի ունեցել։ Մեզ ասացին, որ նիստին չեն մասնակցել հանձնաժողովի անդամներ՝ փոխմարզպետ Նարեկ Բաբայանը, պատգամավորներ Դավիթ Դանիելյանը, Նարեկ Ղահրամանյանը, Արմեն Խաչատրյանը․ իմացել են, որ Փարսյանը մասնակցելու է, չեն եկել։ Մասնակցել են փոխնախարարները։ Փարսյանը և մարզպետը չպատասխանեցին մեր զանգերին, Շահեն Հարությունյանն էլ ասաց, որ նման հարցերը ճիշտ կլինի Փարսյանից ճշտել»: Առավել մանրամասն՝ թերթի համարում:
|
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24