Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Ականի պայթյունից հետո ադրբեջանցին փորձում է չոքեչոք փախչել

1162
Երեքշաբթի, 30 նոյեմբերի, 2021 թ., 21:36
Ականի պայթյունից հետո ադրբեջանցին փորձում է չոքեչոք փախչել

«Ադրբեջան պոստֆակտում» թելեգրամ-ալիքը տեսանյութ է հրապարակել երեկ Ջրականում տեղի ունեցած պայթյունից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանական վերահսկողության տակ անցած Ջրականում (Ջաբրայիլ) ադրբեջանցի Նաթիգ Մամեդովը շինարարական աշխատանքների ժամանակ է պայթել ականի վրա։ Նրա ոտքն անդամահատել են։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 28-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանցի զինծառայողներ են վիրավորվել ադրբեջանական վերահսկողությանն անցած Վարանդայում (Ֆիզուլի)։ Դեպքը տեղի է ունեցել տվյալ տարածքում ծառայություն իրականացնելու ժամանակ. ականի պայթյունից հետո զինծառայողները տեղափոխվել են հիվանդանոց։