Երևան`   +21 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Սաակաշվիլին բանտում ընկել է ու կորցրել գիտակցությունը

1126
Հինգշաբթի, 18 նոյեմբերի, 2021 թ., 19:54
Սաակաշվիլին բանտում ընկել է ու կորցրել գիտակցությունը

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին բանտում ընկել է ու կորցրել գիտակցությունը։ Այս մասին հայտարարել է քաղաքական գործչի փաստաբան Բեկ Բասիլայը։

-Երբ դուրս է եկել փաստաբանների հետ հանդիպման, ընկել է... Անգիտակից է եղել, աչքերը մատներով բացել են... Եկան պատգարակով տարան, չգիտեմ՝ որտեղ է, չգիտեմ՝ ինչպես է»,- լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբանը։ Հիշեցնենք, որ երկուշաբթի՝ նոյեմբերի 15-ի երեկոյան, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին արյուն է սկսել փսխել, սակայն բժիշկներին թույլ չեն տվել այցելել նրան։ Այս մասին երեքշաբթի օրը՝ նոյեմբերի 16-ին, հայտարարել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի մարդու իրավունքների պաշտպան Լյուդմիլա Դենիսովան, ով Վրաստան է ժամանել քաղաքական գործչին այցելելու համար։ Դենիսովան հույս է հայտնել, որ ինքը կկարողանա անձամբ ստուգել, թե ինչպես են պաշտպանվում Սաակաշվիլիի իրավունքները: Սակայն մինչ այժմ Վրաստանի արդարադատության նախարարությունից նախկին նախագահին այցելելու թույլտվություն կամ մերժում չի ստացել։