Երևան`   +20 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

ՀՀ արևելյան սահմանագոտում ժամը 14.00-ի դրությամբ էական միջադեպեր չեն գրանցվել

898
Հինգշաբթի, 18 նոյեմբերի, 2021 թ., 15:42
ՀՀ արևելյան սահմանագոտում ժամը 14.00-ի դրությամբ էական միջադեպեր չեն գրանցվել

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է․ «Հայաստանի Հանրապետության արևելյան սահմանագոտում նոյեմբերի 18-ին ժ. 14.00 դրությամբ էական միջադեպեր չեն գրանցվել։ Օպերատիվ իրավիճակը վերահսկվում է ՀՀ Զինված ուժերի կողմից։
Վերջին ժամերին սահմանային բախումների վերաբերյալ համացանցում և լրատվամիջոցներում ակտիվ տարածվող տեսանյութերի առնչությամբ հայտնում ենք, որ դրանք մշտապես ուսումնասիրվում են համապատասխան կառույցների կողմից։ Մինչև այժմ շրջանառված տեսանյութերում տեղ գտած իրադարձությունները տեղի են ունեցել ավելի վաղ»։