Երևան`   +27 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Մոսկվայում ՀՀ դեսպանն ասել է՝ չի բացառվում, որ Երևանը կդիմի ՀԱՊԿ-ին

783
Չորեքշաբթի, 17 նոյեմբերի, 2021 թ., 11:30
Մոսկվայում ՀՀ դեսպանն ասել է՝ չի բացառվում, որ Երևանը կդիմի ՀԱՊԿ-ին

Մոսկվայում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը ՌԻԱ Նովոստիին ասել է, որ չնայած Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակի կայունացմանը, չի կարելի բացառել, որ Երևանը կարող է դիմել ՀԱՊԿ-ի օգնությանը։
«Դժվար է ասել. դա կախված է նրանից, թե ինչպես կզարգանա իրավիճակը, մենք ունենք այն, ինչ ունենք, տեսնենք՝ ինչպես կզարգանան իրադարձությունները»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանը մտադի՞ր է դիմել ՀԱՊԿ-ի օգնությանը։ Միաժամանակ, ճշտող հարցին, որ չի՞ կարելի բացառել իրադարձությունների որևէ զարգացում, նա դրական է պատասխանել՝ ասելով՝ «Այո»։ Վ․ Տողանյանը հավելել է, որ իրավիճակն այս պահին կայունացել է։