ԿԸՀ-ն հրապարակել է 5 համայնքների ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
![]() Նոյեմբերի 14-ին տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրություններ են անցկացվել Ստեփանավան, Կապան և Իջևան համայնքներում, իսկ Արզնի և Լերմոնտովո համայնքներում անցկացվել է մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ: Արզնի համայնքում կայացել է նաև ավագանու անդամի ընտրություն, Լերմոնտովոյում՝ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ: ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների նախնական տվյալները: Այսպիսով՝ Ստեփանավանում հաղթող է ճանաչվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ ստանալով 4004 ձայն: «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ 705 ձայն, «Հայ ազգային կոնգրես»՝ 218: Ընտրողների ընդհանուր թիվը՝ 13 343, քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝ 5 107, անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 180: Կապանում 13 962 ձայնով հաղթել է «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը: «Քաղաքացիական պայմանագիրն» ստացել է 5791 ձայն: Ընտրողների ընդհանուր թիվը՝ 31 673, քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝ 20 087, անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 331: Իջևանում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 10 003 ձայնով, ՀՅԴ-ն ստացել է 1964 ձայն: Ընտրողների ընդհանուր թիվը՝ 33 090, քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝ 12 383, անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 414: Արզնի համայնքում կայացած ավագանու անդամի ընտրություններում 116 ձայնով առաջատար է Արտաշես Լալայանը: Լերմոնտովոյում՝ ավագանու անդամի ընտրություններում, 46 ձայն ունի Վասիլի Կորոլյովը, իսկ համայնքի ղեկավարի ընտրություններում 167 ձայնով հաղթել է Էդիկ Չախալյանը: |

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
133Երեկ, 15:48
«Հայտնաբերվել է զինծառայող Ա. Ղ-ի դին՝ հրազենային վնասվածքով»․ ՀՀ ՊՆ
134Երեկ, 13:48
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների ներթափանցման մասին լուրը
14809.10.2026, 13:42
«Ցավոք, երբեմն և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում տեղի են ունենում բացասական տրամադրությունների սրացումներ, այդ թվում՝ պաշտոնական մակարդակով»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
12409.10.2026, 13:30
ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
12909.10.2026, 10:30
Սիսիանում 6 տարեկան երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է (տեսանյութ)
12709.10.2026, 10:12
