Երևան`   +23 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

ԱՄՆ-ում ինքնաթիռի կործանման հետևանքով 4 մարդ է զոհվել

824
Կիրակի, 14 նոյեմբերի, 2021 թ., 14:50
ԱՄՆ-ում ինքնաթիռի կործանման հետևանքով 4 մարդ է զոհվել

Չորս մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել ԱՄՆ Միչիգան ​​նահանգի Բիվեր կղզու օդանավակայանում ավիավթարի հետևանքով, հայտնում է WPBN-TV տեղական հեռուստաալիքը՝ վկայակոչելով Շարլևոյ շրջանի շերիֆի գրասենյակին։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը։
Շերիֆի գրասենյակից ստացված հաղորդագրության համաձայն՝ ինքնաթիռը վթարի է ենթարկվել շաբաթ օրը՝ Վելկեի օդանավակայան ժամանելիս։ Ինքնաթիռում հինգ մարդ է եղել, չորսը զոհվել են, ողջ մնացածները տեղափոխվել են հիվանդանոց։