«Ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանը պետական դավաճան է, քանզի նրա բոլոր գործողությունները եղել են գիտակցաբար»․ Է․ Ղազարյան
849
Ուրբաթ, 12 նոյեմբերի, 2021 թ., 19:00
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պետական դավաճանի դասական սահմանումից Նիկոլ Փաշինյանի միակ շեղումը՝ դեռևս օրենքով պատժված չլինելն է Պետական դավաճանություն. ծանր հանցագործություն, որը կատարվում է գիտակցաբար, ուղղված է այն պետության դեմ, որի քաղաքացին է հանցագործը, կամ որին այս կամ այն կերպ ծառայում է նա։ Մասնավորապես, պետական դավաճանություն է համարվում պատերազմի ժամանակ հակառակորդի կողմն անցնելը, պետական գաղտնիքը հայտնելը և լրտեսությունը, իշխանության կամքին հակառակ թշնամու հետ անհատական բանակցություններ վարելը և այլն։ Յուրաքանչյուր երկրի Քրեական օրենսգիրք պետական դավաճանության համար սահմանում է իր բարձրագույն պատիժը։ Փաստորեն ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը պետական դավաճան է բառի բովանդակային և դասական իմաստով, քանզի նրա բոլոր գործողությունները եղել են գիտակցաբար, ուղղված են եղել Հայաստանի Հանրապետության դեմ, հակառակորդին է փոխանցել հույժ գաղտնի համարվող ռազմական բնույթի տեղեկություններ (ականապատ դաշտերի քարտեզներ), պատերազմի ժամանակ և դրանից հետո, կայացրել է հակառակորդի շահերից բխող որոշումներ, իշխանության տեր ժողովրդից թաքուն և նրա կամքին հակառակ թշնամու հետ վարում է անհատական բանակցություններ (անգամ առանց միջնորդների) և այլն։ Շատերը, ովքեր ի վնաս իրենց երկրի համագործակցել են թշնամու հետ, այդ թվում նաև պետությունների և կառավարությունների ղեկավարները, դատապարտվել են 1945-1946 թվականների եվրոպական տարբեր երկրներում պետական դավաճանության համար։ Դատապարտյալ դավաճանների գլխավորած կառավարությունները (ինչպես Վիշիի ռեժիմը Ֆրանսիայում) այդպիսով ի սկզբանե համարվել են անօրինական և ոչ լեգիտիմ։ Քանի որ թեկուզ մեկ անձի կողմից կատարված պետական դավաճանությունը կարող է էական կամ նույնիսկ անուղղելի վնաս հասցնել ամբողջ պետության անվտանգությանը և նրա մեծ թվով քաղաքացիների, ուստի դավաճանության համար պատիժը մեծ թվով երկրների օրենքով, որպես կանոն, ամենախիստն է և նույնիսկ բացառիկ։ Նախկինում դավաճանությունը առավելապես պատժվել է մահապատժով, հաճախ կախաղանով, իսկ զինվորականների համար՝ գնդակահարությամբ։ Անգլիայում պետական խիստ դավաճանության (high treason) համար բարձրագույն պատիժ էր սահմանված՝ տանջամահ անելով կախել, փորը թափել և քառատել (Hanged, drawn and quartered): ԽՍՀՄ-ում 1950-1953 թվականներին (վերականգնումից հետո սկզբնական շրջանում) մահապատիժ գոյություն ուներ միայն դավաճանության և հակահեղափոխական գործունեության համար։ Մեր օրերում, այն օրենսդրություններում, որտեղ մահապատիժ չկա, պետական դավաճանության լուրջ դեպքերի համար նշանակվում են երկարատև պատիժներ՝ մինչև ցմահ ազատազրկում։ Պետական դավաճանություն - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան (wikipedia.org)»։