«Հակառուսական հայտարարություններ անելու թույլտվությունը չի համապատասխանում Մոսկվա-Երևան հարաբերությունների ոգուն»․ Պեսկով
![]() Մոսկվան ակնկալում է, որ Երևանը կպարզաբանի այն փաստը, որ Հայաստան-ԵՄ գագաթնաժողովը հարթակ է տվել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին հակառուսական հայտարարություններ անելու համար։ «Վեդոմոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ լրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում։ Պեսկովն ընդգծել է, որ գագաթնաժողովը հյուրընկալելը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է․ «Երկիրը հետևում է բազմավեկտոր արտաքին քաղաքականության, ինչը նորմալ է։ Ռուսաստանը ողջունում է Հայաստանի ջանքերը՝ բոլոր ոլորտներում լավ հարաբերություններ զարգացնելու համար, սակայն Զելենսկիին հակառուսական հայտարարություններ անելու թույլտվությունը չի համապատասխանում Մոսկվա-Երևան հարաբերությունների ոգուն»։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նաև ընդգծել է, որ Ռուսաստանի համար կարևոր է, որ Հայաստանը հակառուսական դիրքորոշում չընդունի։ |

Մեղրիի քաղաքապետին և՛ մեղադրում են, և՛ աջակցում․ «Հրապարակ»
1509:06
«Եթե չլինեին կադրային սպաները, չէր լինելու բանակ, հետևաբար՝ հաղթանակներ»․ Արթուր Դանիելյան
4609:00
«Կայուն են մնալու մեր անկախական գաղափարախոսությունը և ձեր լակեյությունը»․ Լևոն Զուրաբյան
13301:06
Իրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս ունի
10400:48
«Իրանի հետ պատերազմը կարող է ավարտվել նոյեմբերյան ընտրություններից հետո». Թրամփ
18700:36
«Կարճատև զրույցներ՝ արտերկրի գործընկերների հետ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10600:18
